Սպորտ 1 տարի առաջ - 22:58 31-08-2025

«Լիվերպուլը» հաղթեց «Արսենալին» Սոբոսլայի իրացրած տուգանայինի շնորհիվ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» 1:0 հաշվով հաղթեց «Արսենալին»։Հանդիպման գլխավոր մրցավարն էր Քրիս Կավանան։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Հանդիպման 5-րդ րոպեին վնասվածք ստացավ «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբան, ում փոխարինեց Կրիստիան Մոսկերան։ Երկրորդ խաղակեսում վնասվածք ստացավ նաև «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն, ինչի պատճառով Առնե Սլոտը ստիպված եղավ փոփոխություն կատարել։

Հանդիպման միակ գոլը խփվեց 83-րդ րոպեին. «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը ճշգրիտ և հզոր հարվածով ազատ հարվածից գրավեց Դավիդ Ռայայի դարպասը։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 9 միավորով դարձավ Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատար՝ երեք խաղից հետո։ «Արսենալը» 6 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Հատկանշական է, որ «Արսենալի» նորեկ Էբերեչի Էզեն նշեց իր նորամուտը լոնդոնյան ակումբի կազմում՝ երկրորդ խաղակեսում դաշտ դուրս գալով։ Էզեն «Քրիստալ Փելասից» տեղափոխվել էր մոտ 70 միլիոն եվրոյով՝ դառնալով «Փելասի» պատմության ամենաթանկ վաճառքը։

Հաջորդ տուրում «Արսենալը» սեպտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ, իսկ «Լիվերպուլը» սեպտեմբերի 14-ին հյուրընկալվելու է «Բերնլիին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը