Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:20 30-08-2025

1 տոննայից 788 դարձած կոկաինի գործը կանգնել է իրավապահների կոկորդին. նոր զարգացում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի վերջին տասնամյակի ամենախոշոր թմրանյութային գործը՝ 1 տոննա կոկաինի մաքսանենգությունը, փաստացի կանգնել է փակուղու առջեւ։
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեն չի կարողանում ո՛չ գործը ուղարկել դատարան ո՛չ անձանց քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ բավարար ապացույցներ չունեն, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու համար հնարավորություն չկա։
Հիշեցնենք, որ գործի շրջանակում ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ «Մրգենի» ՍՊԸ-ի փաստացի սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ընկերության տնօրեն Լեւոն Աթաջանյանը (ՌԴ քաղաքացի) եւ պահեստապետ Ս.Գ.-ն ներգրավված են եղել նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ մեկ տոննա կոկաին ներմուծելու ու իրացնելու գործընթացում:
Ավելին՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսների նկատմամբ կիրառվել էր կալանք. նրանք ավելի ուշ ազատ արձակվեցին։
Հավելենք, որ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսի 27-ին, ինչը քաղաքական առումով գործին հավելում է լրացուցիչ ստվեր։
Սկզբում հաղորդվեց՝ մոտ մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել, ապա ԱԱԾ տնօրենը ԱԺ-ում հստակեցրեց՝ իրական քաշը 788 կգ է, 42 արկղ, յուրաքանչյուրը՝ 20-25 կգ, որը հաստատվել էր փորձաքննությամբ։ Բայց գործի ճշգրտումը չփրկեց իրավապահ համակարգին իրավական քաոսից։ Այսօր՝ մոտ 1 տարի անց, Քննչական կոմիտեն չունի հստակ ճանապարհ՝ գործը տանի դատարան, թե դադարեցնի հետապնդումը՝ հարված ստանալով քաղաքական եւ հանրային հեղինակության ճակատում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը