Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:47 29-08-2025

Նպատակը՝ ընտրություններից առաջ Փաշինյանին խաղաղության մասին խաբուսիկ մի փաստաթուղթ տրամադրելն էր․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը․

Այսօր, օգոստոսի 8-ին հայ-ամերիկյան հուշագրերի ստորագրումից երեք շաբաթ հետո Հայաստանի թափանցիկ կառավարությունը վերջապես, մեր պահանջների ճնշման ներքո, դրանք հրապարակեց, փարատելով այն մտահոգությունը, որ դրանցում թաքնված են «Զանգեզուրյան միջանցքի» կարգավորման այնպիսի դրույթներ, որոնք դեմ են գնում մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Հարցեր այնուամենայնիվ մնում են.

1. Ինչու՞ է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփ հենց ստորագրման արարողության ժամանակ պնդել, որ Հայաստանը համաձայնվել է 99 տարով տրամադրել Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանզիտային միջանցք: Նույնը պնդում է նաև հեղինակավոր արևմտյան մամուլը:

2. Արդյո՞ք այս պնդումները հիմնված են գաղտնի պահվող լրացուցիչ գրավոր թե՞ ինչ-որ նախնական բանավոր պայմանավորվածությունների վրա:

3. Ինչու՞ այդ փաստաթղթերը չէին հրապարակվել հենց ստորագրման օրը:

Եթե հրապարակված փաստաթղթերը սպառում են ձեռք բերված պայմանավորվածությունների ծավալը, դա իր մեջ երկու լուր է պարունակում, լավ և վատ:

Լավը, ասված «եթե»-ի դեպքում, ի հարկե, այն է, որ վաշինգտոնյան հուշագրերով մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը որևէ անշրջելի հարված դեռ հասցված չէ:

Վատը, հատկապես Փաշինյանի կառավարության համար, այն է, որ ստորագրված փաստաթղթերը արժանի չէին այն թմբկահարմանը, որին նրանք արժանացան Հայաստանի կառավարության կողմից:

Պարզվում է, որ իրավական ուժ չունեցող և պարտավորություններ չառաջացնող այս փաստաթղթերի փաթեթի միակ նպատակն էր ընդամենը ընտրություններից առաջ Փաշինյանին` խաղաղության իբր հաստատման մասին խաբուսիկ մի փաստաթուղթ տրամադրելը:

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար