Ավելին 4 տարի առաջ - 12:23 06-02-2022

Բացահայտվել է օմիկրոնի «խաբուսիկ ախտանշան»

ZOE COVID Study-ի փորձագետները, որոնք ուսումնասիրում են վարակված հիվանդների տվյալները, հաղորդել են, որ մարդիկ սկսել են ավելի հաճախ բողոքել մարսողության խանգարումից օմիկրոն շտամի բռնկման ժամանակ:

«Մենք նկատել ենք աղեստամոքսային տրակտի դրսևորումների խանգարում ունեցող մարդկանց թվի կտրուկ աճ»,- ասվում է հրապարակման մեջ։

Մասնագետներն ընդգծել են, որ միտումը նկատվել է դեկտեմբերի կեսերից մինչև հունվարի վերջ։

Մասնագետների կարծիքով՝ վարակվածների մոտ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ իսկապես սկսել են առաջանալ օմիկրոնի հետևանքով։ Բայց բժիշկները կարծում են, որ նման ախտանիշների մասին հաղորդումների ընդհանուր աճը պայմանավորված է ոչ թե կորոնավիրուսի այս տարբերակի յուրահատկությամբ, այլ այն մարդկանց սխալներով, ովքեր դրանք շփոթում են COVID-19-ի հետ։ Մասնագետներն ընդգծել են, որ ձմռանը հաճախակի են ավելանում նմանատիպ հիվանդությամբ հիվանդների թիվը։

Ավելի վաղ Պետդումայի առողջապահության պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Սոլոմատինան ասել էր, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ կարող է զարգանալ թոքերի և աղեստամոքսային տրակտի քաղցկեղ։

Պատգամավորի խոսքով՝ քաղցկեղի զարգացման սկզբնական փուլը կարող է լինել կորոնավիրուսով պայմանավորված բորբոքումը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը