Ներքին 47 րոպե առաջ - 22:30 17-10-2026

Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել PROFAL ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորաբաց գործարանում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, ներդրված ժամանակակից սարքավորումներին և արտադրական գործընթացի անվտանգության ու որակի ապահովման համակարգերին։ Ալյումինե դռների և պատուհանների արտադրող PROFAL ընկերությունը Նաիրի համայնքի արդյունաբերական տարածքում կառուցել է ապակու մշակման նոր գործարան։ Այն կառուցվել է հիմքից՝ եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխան։

Իրականացվել է շուրջ 20 մլն դոլարի ներդրում շինարարության և ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար, առաջիկա երկու տարում նախատեսվում է ևս 10 մլն դոլարի ներդրում: Ընդգծվել է, որ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունն օգտվել է պետական աջակցության գործիքից․ լիզինգով ձեռք բերված հաստոցների տոկոսադրույքներն առաջին երեք տարիներին սուբսիդավորվում են ՀՀ Կառավարության կողմից։

PROFAL ընկերության հետ կնքվել է 7 լիզինգային պայմանագիր, որի արդյունքում պետության կողմից կատարվել է շուրջ 227 մլն դրամի տոկոսադրույքի սուբսիդավորում:

Գործարանի շահագործման արդյունքում արդեն ստեղծվել է 75 նոր աշխատատեղ, առաջիկա փուլում նախատեսվում է ստեղծել ևս 100 նոր աշխատատեղ: PROFAL-ի աշխատակիցների ընդհանուր թիվը նախատեսվող աշխատատեղերի ստեղծումից հետո կլինի 600-ից ավելի:

Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանման շուկաների և ներուժի ընդլայնման վերաբերյալ: Ըստ այդմ՝ այսօր ընկերության արտադրանքն արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա եւ այլն։ PROFAL-ի արտադրանքի 80 տոկոսը սպառվում է տեղական շուկայում, իսկ 20 տոկոսը՝ բաժին հասնում արտահանմանը։

Նոր գործարանի շահագործմամբ նպատակ է դրվել փոխելու այս հարաբերակցությունը և զգալիորեն մեծացնել արտահանման մասնաբաժինը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող