Ներքին 1 տարի առաջ - 12:20 29-08-2025

Լարված իրավիճակ՝ Ձորաղբյուրում․ բնակիչները փակել են գլխավոր ճանապարհն ու սպառնում են դիմել կտրուկ միջոցների. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 29-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ձորաղբյուր գյուղի մոտ 200-ից ավելի տների բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Ձորաղբյուր գյուղի գլխավոր ճանապարհը. խաչմերուկն ամբողջությամբ կաթվածահար էր եղել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Էլ չգիտենք՝ ում դիմենք, որ կառույցը մեզ թիկունք կլինի, ամառվա այս տապին 4 օր է խմելու ջուր ընդհանրապես չենք ստանում։ Դիմել ենք տարբեր ատյանների։

Մեկը մյուսի վրա է գցում, հիմնական պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, բայց այդ կառույցը ավելի շատ մեր գլխին պատուհաս է դարձել, քան ու օգուտ է տալիս։

21-րդ դարն է, բայց քարե դարում ենք ապրում, չնայած քարե դարում նման խնդիր հաստատ չի եղել, հիմա ի՞նչ անենք, զգուշացրել ենք, խնդրել ենք, հորդորել ենք, որ ըստ պայմանագրի ինչպես մեզ հետ կնքել եք, ջուրը ժամանակին տվեք։

Եթե նախկինում կիսատ-պռատ էին տալիս, այս վերջին 4 օրերին ընդհանրապես մեր ծորակներից ջուր չի գալիս, բացում ենք՝ օդ է»։

Բնակիչները մոտ 2 ժամ իրենց բողոքի ակցիան իրականացրեցին և երբ ժամանեց Ձորաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, ով բանակցություններ վարեց բնակիչների հետ և վերջինները ժամանակվորապես դադարեցրին բողոքի ակցիան, սակայն հայտնեցին, որ եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չկարգավորվի և կանոնավոր չստանան ջուր, դիմելու են ավելի կտրուկ միջոցների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում