Ներքին 11 ամիս առաջ - 11:49 28-08-2025

Շենգավիթի ոստիկանությունում հայտնաբերվել է մեծ քանակի զենք–զինամթերք․ 34-ամյա տղամարդու մոտ էլ՝ լիցքավորված ատրճանակ․ shamshyan.com

Վերջին տարիներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ Շենգավիթ վարչական շրջանում հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել ու շարունակում են իրականացնել հանցագործությունների կանխման, նախականխման ու բացահայտման ուղղությամբ։ Տարբեր հանցատեսակների գծով բացահայտումները շատ դեպքերում եղել են ազգաբնակչության հետ ակտիվ շփում ունենալու արդյունքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 25-ին Շենգավիթի համայնքային ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Երևանում բնակվող տղամարդը, մասնակցելով Արցախյան 44-օրյա պատերազմին, այնուհետև պատերազմի ավարտից հետո իր հետ մեծ քանակի զենք և զինամթերք է տեղափոխել Հայաստան։ Ոստիկանները հանդիպում են այդ քաղաքացու հետ և բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացին կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնում է, որ ինքը իր հետ բերած զենք, զինամթերքը թողել է Արտաշատի խճուղում գործող «Սպայկա» ընկերության քարե պարսպի հետնամասում։

Մեկնելով նշված վայր՝ ոստիկանները՝ բաժնի պետի տեղակալներ՝ Ա․ Միքայելյանի, Մ․ Թամրազյանի, հետո նրան միացած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խմբի՝ ավագ քննիչ Աղախանյանի գլխավորությամբ, նշված վայրում հայտնաբերում են պոլիէթիլենային պարկ, որի մեջ էլ առկա է լինում 2 հատ մետաղական տուփերի մեջ 527 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 1 հատ դատարկ փամփուշտատուփով առանց գործարանային համարի ինքնաձիգ ծալովի կոթով, 2 հատ երկփողանի հրացան առանց գործարանային համարի, 1 հատ լուսարձակվող փամփուշտ, 2 հատ նռնակ, երեք հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ ծխագլանակ (դիմշաշկա), 1 հատ սվին դանակ, 2 հատ ատրճանակ առանց գործարանային համարի և 2 հատ ինքնաձիգի փամփուշտատուփ իր փամփուշտներով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»