Ներքին 11 ամիս առաջ - 14:40 27-08-2025

Արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ․ «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-հուլիս ամիսներին։

Այսպես՝

Տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին արագանում են՝ հիմնականում բազայի էֆեկտի չեզոքացմամբ պայմանավորված։ Հուլիսին ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 9.1%-ի։ Արագացումը հիմնականում պայմանավորված է նախորդ ամիսներին խոշոր անկումներ գրանցող արդյունաբերության ոլորտի աստիճանական վերականգնմամբ և շինարարության աճի արագացմամբ։ Վերջինս, սակայն, կարճաժամկետ երևույթ է և առաջիկայում հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի՝ Երևան քաղաքում կասեցման պայմաններում պահանջարկի նվազումը կհանգեցնի նաև շինարարության ոլորտի աճի դանդաղմանը։

Արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։
Վերջին երկու ամիսներին՝ հունիսին և հուլիսին, արտահանման անկումը եղել է կայուն ցածր՝ կազմելով համապատասխանաբար 10.1% ու 10.8%, և չի ցուցաբերել վերականգնման միտումներ։ Ավելին, Եթե արտահանման աճից չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը, ապա աճը կկազմի ընդամենը 1.7%, որը բավական ցածր ցուցանիշ է և խոսում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին։

Վարկերի կառուցվածքը և աճի տեմպերը շարունակում են մտահոգիչ մնալ։ Թեև վարկերի կառուցվածքում աճում են նաև տնտեսության իրական հատվածին տրվող վարկերի ծավալները, վարկերի ընդհանուր ծավալների էական մասն ուղղվում է հիպոթեքային, սպառողական վարկերի տրամադրմանը և շինարարության ֆինանսավորմանը։

Ընդ որում, դրանք հիմնականում ֆինանսավորում են մեկ ոլորտ՝ շինարարությունը (քանի որ սպառողական վարկերի զգալի մասը նույնպես ուղղված է շինարարությանը՝ կանխավճարների տրամադրման, բնակարանների վերանորոգման և կահավորման ծախսերը հոգալու համար)։ Իսկ շինարարության բարձր աճը ժամանակավոր է, հետևաբար բնակչության եկամուտներից ավելի արագ աճող վարկային պարտավորությունները միջնաժամկետում կարող են ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության տեսանկյունից։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»