Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:15 27-08-2025

Փաշինյանը «բոլոլա» է սարքել իրեն չեստ չտալու համար. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում իրեն շարքով-կարգով «չեստ տալու» տեսարաններից եւ ինքնահաստատվում դրանով։ Պաշտոնական բոլոր հաղորդագրություններում մշտապես տեղ են գտնում նման տեսարաններ, գուցե դրանով փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքը հզոր է, ու բոլորը խոնարհվում են իր առջեւ։ Այս հատկանիշը կարծես իդեաֆիքս է դարձել նրա մոտ, եւ Փաշինյանը, բառի բուն իմաստով, բոլոլա է սարքել, երբ Սեւան գնալու ճանապարհին երկու շարքային զինվոր փողոցով քայլելիս տեսել են նրա շարասյունը եւ «չեստ» չեն տվել։ Մեզ պատմեցին, որ մոտ մեկ ամիս առաջ Սեւան գնալու ճանապարհին Փաշինյանն ուղղակի դիվոտել է այդ փաստից, որ անցնող զինվորները չեն խոնարհվել իր առջեւ, անգամ ասում են՝ իջել եւ բացատրական աշխատանք է տարել, ապա ՊՆ ղեկավարության միջոցով հրահանգել է բոլոր զորամասերին, որ այսուհետ փողոցում վարչապետի շարասյունը տեսնելիս հավսար-զգաստ դիրք ընդունեն եւ «չեստ տան» «մեծարգոյին»։ Պարզ է, որ բոլոր գերատեսչությունները կփորձեն հերքել այս հրահանգը։ Դա բնական է՝ հո չե՞ն ասելու, որ Փաշինյանը Հայաստանը Հյուսիսային Կորեա դարձնելու մարմաջով է տառապում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում