Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 26-08-2025

ՀՀ-ում արական և իգական սեռերը համաչափ չեն, արականը 45,4 տոկոս է, իգականը՝ 54,6 տոկոս․«Արար» հիմնադրամի արդյունքները

«Արար» հիմնադրամի նպատակն է նորարար մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, համագործակցային լայն շրջանակի օժանդակությամբ, մշակել և իրագործել իրատեսական լուծումներ, որոնք կօգնեն զարգացնել Հայաստանի անվտանգային, սոցիալական և տնտեսական համակարգերը։

Հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը՝ ներկայացնելով հիմնադրամի իրականացրած հանրային-քաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, նշեց, որ հեռախոսային հարցման մեթոդով՝ պատահականության սկզբունքով, իրականացրել են զանգեր․ «Գիտեք, որ ՀՀ-ում արական և իգական սեռերը համաչափ չեն, արականը՝ 45,4 տոկոս է, իգականը՝ 54,6 տոկոս, և մեր հետազոտության ընտրանքը համապատախանում է ՀՀ վիճակագրական պաշտոնական տվյալներին։ Մենք բաշխել ենք երեք տարիքային խմբերի՝ 10-35, 36-55 և 56 և ավելի։ Կրթությունը բաշխել ենք երկու խմբի՝ բարձրագույն և ոչ բարձրագույն կրթություն ունեցողներ՝ 24 և 76 տոկոս համեմատությամբ։ Բնակավայրերի տեսակը՝ գյուղական և Երևան քաղաքի բնակավայրերի միջև ենք բաշխել»,- ասաց Արմեն Խաչիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը