Արտաքին 1 տարի առաջ - 21:18 26-08-2025

Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը

Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության 5-րդ սերնդի «KAAN» կործանիչների վերաբերյալ:

Դրանում ընդգծվել է, որ վերջինս ոչ միայն ռազմական տեխնիկա է, այլև աշխարհաքաղաքական ուղերձ։ Վերլուծությունում նշվում է, որ KAAN-ը կարելի է համեմատել բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ամերիկյան F-35-ի և ռուսական Su-57-ի հետ:

Ամերիկյան մամուլում շեշտվում է, որ «KAAN»-ը ունակ է արդյունավետ հակազդման գործողություններ իրականացնել օդային գերազանցությունից մինչև խորքային հարձակման և ցանցակենտրոն պատերազմի բաղադրիչներ ունեցող ժամանակակից պատերազմներում:
Այս համատեքստում նշվում է նաև, որ Թուրքիան ծրագրում է 2030-ականների սկզբին դառնալ աշխարհում 5-րդ սերնդի կործանիչ արտադրող 4-րդ երկիրը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի