Արտաքին 1 տարի առաջ - 16:45 24-08-2025

ՄԱԳԱՏԷ-ն Կուրսկի ԱԷԿ-ի տարածքում ճառագայթման մակարդակի բարձրացում չի գրանցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Կուրսկի ատոմակայանի (ԱԷԿ) շրջակայքում ճառագայթման ֆոնի աճ չի գրանցել Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակումից հետո։

«ՄԱԳԱՏԷ-ի մոնիթորինգը հաստատում է, որ Կուրսկի ԱԷԿ-ի մոտակայքում ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է»,- ասվում է գործակալության կողմից X-ի իր էջում հրապարակված հայտարարության մեջ։

Օգոստոսի 24-ի գիշերը ՀՕՊ համակարգերը Կուրսկի ատոմակայանի մոտակայքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք։

Կայանի մամուլի ծառայության տվյալներով՝ զոհեր չկան։ Անօդաչու թռչող սարքը պայթել է անկման ժամանակ՝ վնասելով էլեկտրակայանի սեփական տրանսֆորմատորը։ Տեղական հրդեհը մարվել է հրշեջների կողմից։

Կուրսկի ԱԷԿ-ի արդյունաբերական հրապարակում և հարակից տարածքում ճառագայթային ֆոնը չի փոխվել և համապատասխանում է բնական արժեքներին, հավելել են մամուլի ծառայությունում։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան