Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:38 22-08-2025

Նիկոլի օրը օր չի՝ առանց ստի․ Ռուբեն Մխիթարյան

Հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա «թվաբանությանն» է անդրադարձել․

«Այսօր Նիկոլը գրում է, որ մայիս-հունիս-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան այցելել է «ռեկորդային» թվով զբոսաշրջիկ (տես՝ նկար 1):



Ենթադրենք, որ դա այդպես է, բայց հարց է առաջանում.

Իսկ ինչու՞ մեծն վիճակագիրը չի անդրադառնում հունվար-փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին:

Դա հասկանալու համար այցելում ենք armstat.am կայքը և տեսնում, որ ա՛յ հենց դրանք Նիկոլին ոչ ձեռնտու տվյալներ են (տես՝ նկար 2):



2024 թվականի հունվար-հունիսին ՀՀ այցելել է 946 162 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար-հունիսին՝ 907 135 զբոսաշրջիկ, այսինքն՝ 39 027-ով պակաս:

Եթե նույնիսկ սրան գումարենք հուլիսի թվերը նույնպես (2024 թ.՝ 237 603, 2025 թ.՝ 263 592), ապա դարձյալ 2025 թվականին հունվար-հուլիս ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս կլինի 13 038-ով:

Նիկոլական «մաթեմատիկա»: Կիսաճշմարտությունների թվաբանություն»:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում