Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:17 22-08-2025

Անտանելի է լսել՝ ինչպես են ամեն ինչ շուռ տալիս՝ իրենց դեմքը փրկելու համար․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․

«Ինչքան մոտենալու է ընտրությունների օրը, այդքան շատանալու է քաղաքական գործիչների կողմից տարածվող ստերի եւ մանիպուլյացիաների ծավալը։

Արդեն անտանելի է լսել, ինչպես են ամեն ինչ շուռ տալիս իրենց դեմքը փրկելու, իսկ հակառակորդներին սխալ հանելու նպատակով։ Շանսը, որ կունենանք քաղաքակիրթ բանավեճ, կամ գոնե ակնհայտ կեղծիք հնչեցնելու համար ամոթի զգացում, գնալով զրոյանում են։ Իրոք, «անկանխատեսելի անցյալ» ունեցող է դառնում «երրորդ» հանրապետությունը։ Քաղաքացիների առողջ բանականությունը պաշտպանելու միակ միջոցը մնում են անկախ եւ անաչառ փորձագիտական եւ լրագրողական վերլուծությունները, հետաքննությունները ու դիտարկումները։

Եթե դրանք ներկայացնողների գոնե 30 տոկոսը պահպանեն պրոֆեսիոնալ պատասխանատվությունը, իսկ լրատվամիջոցները պատրաստակամ լինեն գեներացնել ոչ միայն բեվեռացված քարոզչական բնույթի խոսույթ, այլ նաեւ իրականում հանրօգուտ քաղաքական բովանդակություն, կպահպանվի նաեւ հույսը, որ հունիսի 7-ին քվեարկողների էական մասը գիտակից ընտրություն կկատարեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը