Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:48 21-08-2025

Մեղրեցիների պատասխանը մեկն է՝ Նիկոլը մուտիլովշիկ է, դրա ո՞ր ասածն է ճիշտ եղել. Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մեղրիում եմ, ու ամեն քայլափոխի հանդիպող ինձ անծանոթ տեղացիները մի հարց են տալիս' ի՞նչ հասկանանք այս ճանապարհի, միջանցքի մասին խոսակցություններից, ամերիկյան հռչակագրից, «Թրամփի ուղուց» ու Նիկոլի ճոխ խոստումներից։

Ես իմ հերթին հակադարձ հարց եմ տալիս' իսկ Մեղրեցիներն անձամբ ի՞նչ են մտածում, ինչպե՞ս են հասկանում։
Բոլոր դեպքերում առանց բացառության հնչել է մեկ պատասխան' Նիկոլը մուտիլովշիկ է (խաբեբա), դրա ո՞ր ասածն է ճիշտ եղել, որ դրա ասածներին լուրջ վերաբերվեն։ Գնում Ռուսաստանում մի բան է խոստանում, Ամերիկայում ուրիշ բան է խոստանում, Իրանին մեկ այլ բան է խոստանում, թուրքին էլ ամեն ինչ է խոստանում։

Մեղրիում էդպիսի սրիկաներին բոլորը միասին պատժում են։ Մտածում ենք, չլինի էնպես, բոլոր երկրները միանան, մեզ պատժեն էդ մուտիլովշիկի պատճառով։

Իրականում ոչ մի խելքը գլխին Մեղրեցի չի պատկերացնում Արաքսի ափով ադրբեջանցիների տեղաշարժը և ամերիկյան զինված խմբերի տեղակայումը։

Չզարմանաք, եթե ռուսները 43 կմ-ոց ճանապարհի երկու կողմերում իրենց անցակետերը դնեն ու հայտարարեն' դե գնացեք թուրքերին (ադրբեջանցիներին) բերեք, թող ամերիկացիների անվտանգության երաշխիքներով անցնեն, տեսնենք ո՞նց են անցնում։

Բնականաբար, թշնամին չի կարող անցնել, իսկ Մեղրեցիները 1990-ականներին մասնակցել են հայրենիքի ազատագրմանը Արցախի հարավում։ Թշնամուն պատժելու ձևերը գիտեն։

Այսօր մի Մեղրեցի ասաց' մեր ձևով էլի կպահենք ու ոտքի կհանենք մեր երկիրը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը