Ավելին 1 տարի առաջ - 19:53 21-08-2025

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

«Հրանտ Դինք» հիմնադրամը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի առաջին փուլը։

Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 22-ին։ Կտևեն 18 շաբաթ։ Դիմումների վերջնական ժամկետը սեպտեմբերի 28-ն է։ Ծրագրին կարող են մասնակցել 16 տարին լրացած անձինք։

Ծրագրի շրջանակում մասնակիցները շաբաթական 2 օր, ընդհանուր 72 ժամ, կսովորեն արևմտահայերեն։ Դասերը տեղի կունենան «Zoom» հարթակի միջոցով՝ չորս տարբեր մակարդակներով։ Դիմել կարող են բոլոր ցանկացողները՝ անկախ լեզվի իմացության աստիճանից։

Սկսնակ մակարդակում մասնակիցները կսովորեն հայոց այբուբենը, կծանոթանան հնչյուններին, կսովորեն գրել ու կկարողանան կազմել պարզ նախադասություններ՝ օգտագործելով ներկա և ապառնի ժամանակները։

Երկրորդ մակարդակում ուսանողները կզարգացնեն ընթերցանության և լսածը հասկանալու կարողությունները, կավելացնեն բառապաշարը և կկարողանան նախադասություններ կազմել անկատար անցյալ և ապառնի ժամանակներով։

Երրորդ մակարդակում շեշտը դրվելու է խոսքի ընկալման և ինքնարտահայտման հմտությունների, ինչպես նաև տարբեր բայաձևերի կիրառման վրա։

Չորրորդ մակարդակում մասնակիցները կշարունակեն զարգացնել ընկալման և արտահայտվելու կարողությունները և կխորացնեն գիտելիքները բարդ բայաձևերի և ժամանակների վերաբերյալ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի