Ներքին 1 տարի առաջ - 16:25 21-08-2025

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Հյուսիսային Օսեթիայում դադարեցվել է բեռնատար տրանսպորտի երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները` օգոստոսի 21–ին Մոսկվայի ժամանակով 02:00-ից արգելվել է «Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր» հատվածում ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով», – ասված է հաղորդագրության մեջ:

Երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությունից հետո։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է