Մամուլ 1 տարի առաջ - 08:01 21-08-2025

Արուսյակ Մանավազյանի հետ կապված «բացահայտումը» Փաշինյանը չի մարսում. Հրապարակ

«Իմնեմնիմի» փոդքասթի «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով հաղորդումը, պարզվում է՝ բուռն կրքեր է բորբոքել իշխանական թիմում։ Որոշների անձնական կապերի մասին բացահայտումը շոկահարել է Նիկոլ Փաշինյանին։ Մեր աղբյուրներն ասում են, որ հատկապես ծանր է տարել ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանի մասին դրվագը, որը ՔՊ-ական պատգամավոր եւ կուսակցության աշխատակազմի ղեկավար լինելուց զատ Փաշինյանի «աչքն ու ականջն» էր խորհրդարանում, ՔՊ վարչության նիստերին հաճախ հենց Մանավազյանն է դիմավորում Փաշինյանին եւ նստում նրա կողքին, նա երկար տարիներ եղել է Փաշինյանի խմբագրած թերթի հաշվապահը, հեղափոխությունից հետո՝ նաեւ նրանց ընտանեկան «կասիրը», որի միջոցով են իրականացնում ֆինանսական շարժերը։

Ըստ հաղորդման վարողների՝ Մանավազյանը սիրային կապի մեջ է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ, որը Մանավազյանի նախկին ամուսնու մանկության ընկերն է, այդ պատճառով էլ բաժանվել է ամուսնուց։

ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի համար դա շոկային նորություն է եղել, անչափ ծանր է տարել, որ իր վստահելի մարդն ազնիվ չի գտնվել եւ չի ասել իր կապի մասին, իսկ ինքն ամիսներ առաջ Պետրոսյանին նշանակել է ՍԱՏՄ ղեկավար։

Փաշինյանն այնքան է զայրացել, որ Մանավազյանին փոխանցել է՝ այլեւս չի ուզում նրան տեսնել։ Ի դեպ, ՔՊ վարչության նախօրեի նիստին Մանավազյանը ներկա չէր, ինչպես լինում է միշտ։ Իհարկե, չենք բացառում, որ մեզ հերքելու համար հաջորդ նիստին Փաշինյանը կրկին նստեցնի իր կողքին, սակայն փաստն այն է, որ երբեմնի ակտիվ, ընդդիմության դեմ հայտարարություններ ու գրառումներ անող պատգամավորուհին վերջին շաբաթներին ընդհատակ է անցել։ Ավելին, իշխող թիմում վստահ են, որ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց անդրադարձել են այդ հաղորդմանը, ՔՊ ցուցակում չեն լինելու կամ էլ բարձր պաշտոնների չեն նշանակվելու։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին