Ներքին 1 տարի առաջ - 16:30 20-08-2025

Դպրոցի տնօրեն, ավագանու անդամ, փոխմարզպետ․ ո՞ւմ բաժին կհասնի Արսեն Թորոսյանի մանդատը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Վերջինս մանդատից հրաժարվելու գրությունն արդեն ներկայացրել է Ալեն Սիմոնյանին։

Մամուլը գրում է, որ Թորոսյանն առաջիկայում կվերադառնա կառավարություն, բայց ոչ իր նախկին պաշտոնին։ Ըստ հրապարակումների՝ Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, իսկ գործող նախարար Նարեկ Մկրտչյանն էլ կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։

Թորոսյանի լիազորությունների դադարեցումից նրա մանդատը կհասնի ՔՊ-ի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին․

ՔՊ ցուցակում հաջորդ թեկնածուն՝ թվով 101-րդը, անկուսակցական Էսթեր Այվազյանն է։



2021 թվականի դրությամբ՝ նա բնակվում է Արարատի մարզի Մասիս համայնքում և զբաղեցնում Մասիսի Մ․ Մաշտոցի անվան 1-ին հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն պաշտոնը։

Էսթեր Այվազյանին ցուցակում հաջորդում է կրկին անկուսակցական Վանիկ Օհանյանը։



Նա 2019-2020 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր՝ կառավարող «Իմ քայլը» խմբակցությունից, 2021-ի հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Ըստ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքի՝ նա ներկայումս հանդիսանում է ավագանու անդամ։

Ցուցակի հաջորդ թեկանածուն՝ Վահան Զարոյանն արդեն ՔՊ-ական է, ավելին՝ այս քաղաքական ուժի հիմնադիր անդամներից մեկը, ինչպես նշվում է Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում։


Վերջինս 2018 թվականի հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։ 2019-ի փետրվարին նա Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում պարտվել է, իսկ 2020 թվականի հունիսի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ը աշխատել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում՝ որպես խորհրդական, այնուհետև՝ 2021-ի հոկտեմբերի 26-ին Փաշինյանի որոշմամբ կրկին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել հիշյալ թեկանածուների հետ և հետաքրքրվել՝ վերցնելո՞ւ են իրենց բաժին հասած պատգամավորական մանդատը, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Դավիթ Գույումջյան


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում