Ներքին 1 տարի առաջ - 13:20 18-08-2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Գյումրիի որոշ հասցեներում, Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 20-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի առանձնատների գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի, Ավստրիական, Մուշ, Բուլվարային թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Վահան, Շորժա, Արտանիշ, Դրախտիկ բնակավայրերի գազասպառողների, ինչպես նաև սեփականատեր Արսեն Նադարյանի, սեփականատեր Ռ․Սարգսյանի, սեփականատեր Սամվել Գոռոյանի, սեփականատեր Գ․Սիմոնյանի, սեփականատեր Ա․Հակոբջանյանի, սեփականատեր Սուլիկո Շուշանյանի, «Տիգարելլ» ՍՊԸ-ի, «Ուրսա-Մաժոր» ՍՊԸ-ի, «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի, «Դրախտիկա» ՍՊԸ-ի, «Գրասառ» ՍՊԸ-ի, «Դիակոնիկա» ՍՊԸ-ի, «Բլուբերրի Ջելատո» ՍՊԸ-ի, «Ար-Տար» ՍՊԸ-ի գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում