Ներքին 1 տարի առաջ - 11:35 18-08-2025

Վստահ եմ՝ առաջիկայում այս շինծու մեղադրանքը պարզապես վերանալու է․ Արթուր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը նամակ է հղել «Վարդաշեն» ՔԿՀ-ից.

«Սիրելի հայրենակիցներ,

սիրելի ժողովուրդ

Արդեն շուրջ 40 օր ու ավելի է, ինչ ես ու մեր Սրբազան պայքարի մեկ տասնյակից ավելի անդամներ գտնվում ենք ապօրինի կալանքի տակ:

Կարծում եմ, որ իմ հայրենակիցներից ոմանք անհանգիստ էին, ինչ-որ տեղ չբացառելով, որ կարողա, սա իրականում քրեական գործ է, այլ ոչ թե բառերի կույտ: Ինչ-որ տեղ մտածում էին, որ Ազգային ժողովի ամբիոնից, եթե նման լրջությամբ մտքեր են արտահայտում, ապա, կարողա, սա իրականում քրեական գործ է, թե ուղղակի՝ ջուրա, այլ ոչ թե գործ:

Ազգային ժողովի ամբիոնից հայտարարվել էր սպասվող մեծածավալ գործողությունների մասին, ինչ-որ աստղիկների մասին, բայց 30 օրվա ընթացքում նախաքննության ավարտ հայտարարվեց, ու հաստատվեց միայն այն, ինչի մասին ասում էինք մենք:

Ոչ մի մեծածավալ գործողություններ չեն արել, որովհետև ստեղ գործ չկա, որ անեն, ոչ մի աստղիկներ չեն գտել, որովհետև էտ խոսակցությունը ևս մոնտաժել էին: Սա քրեական գործ չի, սա քրեական վարույթ չի, սա ուղղակի վրեժխնդրությունա: Վրեժխնդրություն այն մարդկանցից, ովքեր չեն ուզում ստորացված ու կեղծ խաղաղություն, վրեժխնդրություն արժանապատիվ խաղաղություն պահանջողներից:

2025 թվականի հուլիսի 8-ին Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում դիմելով Ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, խոսելով այս խայտառակ ու պրիմիտիվ ապօրինի քրեական գործի մասին՝ պարզ ճակատով ասել էի ՝ չկա նման բան, չի եղել նման բան, և չի կարող լինել որևէ ապացույց նման որևէ երևույթի մասին: Մենք դուրս էինք եկել այս իշխանությունների դեմ պայքարի, և նույնիսկ իրենց, այլևս բոլորի համար պարզ դարձած մոնտաժված, մի տեղ փոխված, մի տեղ հարմարեցված ձայնագրություններից էլ պարզ էր, որ սա քրեական գործ չէր կարող լինել:

Թեև սահմանափակված եմ բանտի պատերով ու զրկված եմ ընկերներիս հետ շփման հնարավորությունից, բայց վստահաբար կարող եմ ասել, որ բանտարկություններն ու հետապնդումները այլևս ոչ մեկին չեն վախեցնում, չեն ընկճում, այլ էլ ավելի են ամրապնդում ու ուժեղացնում:

Վստահ եմ, առաջիկայում դատարանում այս շինծու մեղադրանքը պարզապես վերանալու է բոլորիդ աչքերի առաջ, քանի որ մի բան, եթե գոյություն չունի, ինչքան էլ փորձես, չի ստացվելու, չի դառնալու:

Ես պայքարել ու պայքարելու եմ, իսկ եղածն օրվա իշխանության հաղթանակը իմ ու ընկերներիս կալանքնա:

Մեր պայքարի արդյունքը, մեր հաղթանակը մեր բոլորիս երազած հզոր, արժանապատիվ, առանց սև ու սպիտակների Հայաստանն է, ու այդ հաղթանակն անխուսափելի է:
Չկասկածեք:

Աստված պահապան լինի մեր Հայրենիքին ու մեր օջախներին:

Գնացինք առաջ, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ