Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:19 15-08-2025

Սրբազանն ապացուցում է, որ այս անցողիկ փորձությունն էլ կհաղթահարի արժանապատվությամբ․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Դատարանում Միքայել Սրբազանի խոսքը հիացմունք է պատճառում, նա հերթական անգամ ցույց տվեց, որ հայի իսկական տեսակ է, ունի բացառիկ համարձակություն և հանդիսանում է օրվա իշխանության վերնախավի ճիշտ հակապատկերը, ինչն էլ ցավոք նրա ապօրինի քրեական հետապնդման և կալանքի միակ պատճառն է։ Սրբազանը նաև ապացուցում է, որ այս անցողիկ փորձությունն էլ կհաղթահարի հայ տղամարդուն, հոգևորականին վայել արժանապատվությամբ»։