Մամուլ 1 տարի առաջ - 07:10 15-08-2025

Ավինյանի անարդարության ճարտարապետությունը՝ Շորժայում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին «Հետքը» հանրայնացրեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի թոշակառու հայրը առանձնատուն է կառուցում Սևանա լճի ափին, միևնույն ժամանակ Երևանում դատապարտում են բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանին, որ լինելով 2 օրվա նախարար՝ չի արգելել կառուցել առանձնատուն նույն համայնքում: Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական ընտրովի արդարադատության պտուղները հերթական անգամ վայելում է հանրությունը՝ մի կողմում տեսնելով, թե ինչպես է «Օփել»-ի վարորդներին «համբալ» անվանած Արմեն Ավինյանը՝ Երևանի քաղաքապետի հայրը, Շողակաթ համայնքում՝ Շորժայում, շքեղ առանձնատուն կառուցում, իսկ մյուս կողմում էլ, որ հակակոռուպցիոն դատարանում սկսվել է «Հայաստան» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի դատը, որտեղ Արծվիկ Մինասյանին մեղադրում են, որ իր՝ բնապահպանության նախարար եղած ժամանակ, նույն Շորժայում կառուցվել է առանձնատուն, բայց նա միջոցներ չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Եթե արդարությունն ու հավասարությունը գործեին, այսօր պետք է դատարանում լինեին նաև շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը և ներկայիս նախարար Համբարձում Մաթևոսյանը: Տեղեկացնենք, որ Շողակաթ համայնքի ղեկավարը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (հայտնի շիշ բռնողի) քավորն է՝ Սուլիկո Շուշանյանը, և, բնականաբար, հողհատկացումը արվել է նաև նրա կողմից: Շինարարության թույլտվության պատասխանատուներն են նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Ահա այս պաշտոնյաների թողտվությամբ է Սևանա լճի ափին վեր խոյանում Ավինյանի առանձնատունը, իսկ ընդդիմադիրները նույն արարքի համար դատարանի դռներն են ընկել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում