Ներքին 1 տարի առաջ - 12:47 14-08-2025

Երևանում հազարավոր երեխաներ չեն կարողանում այցելել մանկապարտեզ․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հազարավոր երեխաներ չեն կարողանում այցելել մանկապարտեզներ։

Ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում, անհրաժեշտ քանակի նոր կառուցվող մանկապարտեզներ այդպես էլ չեն բացվում։

ՀՀ «նախագահը» հայտարարում էր, որ փողի խնդիր չկա՛ փող շատ կա՛…
Երևանի բյուջեն կառավարողները՝ հակառակն են ապացուցում՝ փող չկա, որ ավտոբուսներ բերենք, ուր մնաց նոր մանկապարտեզներ կառուցենք։

Իրականում գումար կա՛ միայն իրենց համար, 2025թ ձեռք են բերել 360 մլն դրամի նոր ծառայողական մեքենաներ իսկ դրա դիմաց իրենք իրենց պարգևատրել են 714 մլն դրամով»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է