Ներքին 1 տարի առաջ - 22:42 13-08-2025

Սարիկ Մինասյանը քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո բերեց՝ լույսերը միացրեց, հետո, որ չանցավ՝ էդ լույսերը հանեցին․ գյումրեցիներ

Ավստրիական թաղամասը Գյումրիի ամենամեծ թաղամասերից մեկն է, որն 88-ի երկրաշարժից հետո է կառուցվել` հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս թաղամասում հիմա խնդիրները շատ են` ենթակառուցվածքներից մինչև լուսավորության բացակայություն, թափառող շներ ու չիրականացվող աղբահանություն։


Oragir.News-ը այս թաղամասից պարաբերաբար ահազանգեր է ստանում տարբեր խնդիրներով, բայց հիմնականում բնակիչների բողոքը՝ քանդված փողոցների ու չիրականացվող աղբահանությանն են վերաբերվում։

Թաղամասի բնակիչներից մեկն ասում է, որ Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններից առաջ ժամանակավորապես լուծվեց լուսավորության հարցը, բայց հետո դա էլ են անջատել։ «Սարիկ Մինասյանը քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուց հետո բերեց՝ լույսերը միացրեց, հետո, որ չանցավ՝ էդ լույսերը հանեցին։ Երևի մտածեցին, որ շատ է։ Տարիներով էդ հարցը չի լուծվի, եսիմ ինչ հարց էլ չէ»,-ասում է բնակիչը։

Այս թաղամասում թափառող շներն էլ են շատացել, վտանգավոր է դարձել հատկապես գիշերով դուրս գալը։ Մի կողմից՝ փողոցներն են քանդված, մյուս կողմից՝ թափառող շները։



Ավստրիական թաղամասի բնակիչները նշում են, որ աղբը ժամանակին չեն տեղափոխում։ Նրանց խոսքով՝ այս շոգ եղանակին գարշահոտություն է տարածվում ամենուր, ինչի պատճառով չեն կարողանում գոնե պատուհանները բացել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում