Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:55 12-08-2025

Պարզ է դարձել, որ բոլոր իրավապահ մարմինների համագործակցությամբ տեղի է ունեցել քաղաքական սարքոցի

Հասարակական գործիչ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշում եք չէ՞, որ Բագրատ Սրբազանը պլանավորել էր երկար-բարակ համոզելու փոխարեն երկու հոգու գյուլլի, մի 15 հոգու էլ բանտ նստացնի հանուն իշխանափոխության։ Ձեր ականջով եք չէ՞ լսել դա։

Դե հիմա մոռացե՛ք, որովհետև էսօր հրապարակվել է էդ ձայնագրության չմոնտաժված տարբերակը ու պարզ ա դարձել, որ բոլոր իրավապահ մարմինների համագործակցությամբ տեղի է ունեցել քաղաքական սարքոցի։ Ապագայում երկրի պաշտպանությանը մասնակցելուց խուսափողներին պատժելու մասին հիպոթետիկ ջուրծեծոցի-զրույցից կտրվել է «երկու հոգու գյուլլում ես, ընտանիքներին փոխհատուցում տալիս» դրվագը, որպեսզի ցույց տրվի, թե իշխանափոխության նպատակով պլանավորված էին կոնկրետ սպանություններ, մինչդեռ տեքստը մի օր իշխանություն ունենալու դեպքում, մի օր մոբիլիզացիա անելիս, մի օր խուսափող մի ինչ-որ մեկին պատժելու մասին էր։

Ավելին` չմոնտաժված տարբերակում զրուցակիցները էդ ըղձական եղանակով խոսակցության մեջ ասում են, որ առաջին հերթին հենց իրենց աջակիցների շարքերից պիտի ցուցադրաբար պատժեն կարգազանցներին, որ բոլորը տեսնեն` արդարության հիմքով է դա արվում (մի կողմ թողնենք, որ ես խորապես մերժում եմ պետության կողմից քաղաքացու սպանության որևէ արդար փաստարկ)։ Ու ինչպես հերթական ձանձրալի անգամը պիտի պարզվեր` երբ դուք ձեր աչքով տեսել եք նիկոլականի վկայակոչած որևէ փաստ, ապացույց, ձայնագրություն, թիվ, տվյալ` ապա դա կամ սուտ է, կամ նենգափոխված։

Ընդ որում էս ակնհայտ կեղծ ապացույցին Հ1-ի եթերում տեր է կանգնել գլխավոր Դատախազը` մարդ, ով պիտի անձամբ հսկեր, որ ապացույցները չկեղծվեն ու գործը չկարվի։

Կարծում եմ, հաշվի առնելով քաղաքական խաղերում նրա հլու-հնազանդ կամակատարությունը, հետայսու նրան արժի կոչել Աննա ՎարՉապետյան։

Մեկնաբանություններում կարող եք գտնել չմոնտաժված տարբերակը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը