Ավելին 1 տարի առաջ - 16:06 12-08-2025

Շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա. ԱՆ

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

«Ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև` շաքարային դիաբետի առաջացման համար։

Ի՞նչ անել ռիսկը նվազեցնելու համար

Ըմպելիքները կարող են մեծ քանակությամբ շաքար պարունակել, փորձե՛ք սահմանափակել շաքար պարունակող կոմպոտի, գազավորված քաղցր ըմպելիքների, մրգային հյութերի (նույնիսկ 100%), կաթնային քաղցր կոկտեյլների և այլ քաղցր ըմպելիքների օգտագործումը։ Փոխարենը խմե՛ք ավելի շատ ջուր:

Փոխարինե՛ք շաքարով հարուստ մթերքները (թխվածքաբլիթները, վաֆլիները, պաղպաղակները և այլն) թարմ մրգերով: Թխվածքաբլիթներ կամ տորթեր պատրաստելիս օգտագործե՛ք բաղադրատոմսում նշված շաքարի կեսը:

Շաքարի փոխարեն կարելի է օգտագործել վանիլինի, դարչինի, նարնջի կամ կիտրոնի էքստրակտներ։

Փորձե՛ք շաքարավազ չավելացնել թեյի, սուրճի կամ այլ տեսակի ըմպելիքների մեջ:

Ամռանը նախընտրե՛ք ջուրը՝ քաղցր ըմպելիքների փոխարեն. այն կօգնի կանխել ջրազրկումը և պահպանել առողջությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը