Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:53 12-08-2025

Քանի կմ է միջանցքը` 42,43 թե՞ 32. Հրապարակ

Զանգեզուրի միջանցքի երկարության մասին տարբեր թվեր են շրջանառվում, մի մասը նշում է 42 կիլոմետրանոց միջանցքի մասին, մյուսները` 43,5 կմ, ավելի վաղ խոսում էին 32 կմ-ի մասին, մասնավորապես, Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել էր․ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը եւ բոլորով օգտվեք դրանից»։ Թե քանի կմ երկարություն է ունենալու այդ ճանապարհը, Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում հիշատակում չկա: «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության սեփականատեր եւ տնօրեն Գագիկ Աղաջանյանը ենթադրում է՝ գուցե երկու ճանապարհ է լինելու՝ 42 կիլոմետրանոցը Հայաստանի եզրով է ձգվելու, 32-ը` մի փոքր ավելի հյուսիսից։ Սակայն, դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, 32 կմ-ի մասին հիշատակումն իրականում թուրք-ադրբեջանական քարոզչության արդյունք է: Բանն այն է, որ Ադրբեջանը համարում է, որ դեմարկացիա-դելիմիտացիայի արդյունքում Նռնաձորի հատվածում մոտ 10 կմ-ի հասնող հատվածն իրենով է անելու, դա ադրբեջանական տարածք է համարում, այդ պատճառով էլ հնչում է նաեւ 32 կմ թիվը, պատահական չէ, որ այդ հայտարարողներից մեկը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է եղել։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով