Արտաքին 1 տարի առաջ - 17:00 08-08-2025

2008-ի հնգօրյա պատերազմը սկսել է Սաակաշվիլին․ Կոբախիձե

Ռուս-վրացական հնգօրյա պատերազմի 17-րդ տարելիցի կապակցությամբ հղած իր ուղերձում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ պատերազմը սկսել է այդ ժամանակ երկիրը ղեկավարող Միխեիլ Սաակաշվիլին;

«Պատերազմը սկսեց Սաակաշվիլիի արյունալի ռեժիմը։ Սաակաշվիլին իշխանության ղեկին մնաց կեղծված ընտրությունների շնորհիվ, և նրա ոչ ժողովրդավարական, արյունալի ռեժիմը սկսեց օգոստոսյան պատերազմը։ Սաակաշվիլիի ռեժիմն ինքը ստորագրեց Եվրոպայի խորհրդի բանաձևը, որում հստակ նշված է, որ լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել են Սաակաշվիլիի ռեժիմի կողմից Ցխինվալիի ռմբակոծությամբ։ Օգոստոսի 8-ի ամբողջ օրվա ընթացքում Սաակաշվիլին և նրա արյունալի ռեժիմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ անցնում են հարձակման և մտադիր են վերականգնել սահմանադրական կարգը», - հայտարարել է վարչապետ Կոբախիձեն:

2008 թվականի օգոստոսի 7-ին վրացական զորքերը մտան Ռուսաստանի աջակցությունը վայելող՝ Վրաստանից անջատված Հարավային Օսիայի տարածք, փորձելով վերականգնել տարածքի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես այն ժամանակ պնդում էր Թբիլիսին՝ կանխելու աճող ռուսական ռազմական ներկայությունը։

Հնգօրյա պատերազմն ավարտվեց Վրաստանի պարտությամբ, երկրի տարածք ներխուժած ռուսական զորքերը ետ քաշվեցին Եվրամիության միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի արդյունքում:

Հակամարտությունը, որը հրահրելու համար Թբիլիսին և Մոսկվան մեղադրում են միմյանց, հարյուրավոր զոհերի, հազարավոր մարդկանց փախստական դառնալու պատճառ դարձավ։ Պատերազմից հետո Մոսկվան է՛լ ավելի ամրապնդեց ռազմական ներկայությունը ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Վրաստանից անջատված մյուս տարածքում՝ Աբխազիայում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին