Ներքին 1 տարի առաջ - 10:08 08-08-2025

Փաշինյանը կարող է հուշագիր ստորագրել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, սակայն դա չի համապատասխանում ՀՀ-ի շահերին

ԱՄՆ կատարելիք իր ծրագրված այցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հուշագիր ստորագրել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, սակայն դա չի համապատասխանում Հայաստանի շահերին, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

«Ամենայն հավանականությամբ, դատելով ստացված տեղեկություններից, խոսքը միջանցքի մասին է: Ալիևն, ըստ երևույթին, պայմանավորվել է Թրամփի հետ՝ բարի գործ է արել ամերիկացիների համար՝ այդ միջանցքը հանձնել ԱՄՆ վերահսկողությանը։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ այնտեղ հրավիրել Փաշինյանին։ Փաշինյանը տարիներ շարունակ փորձել է հանդիպել Թրամփի հետ, բայց երբեք չի հաջողվել», - հայտարարել է Արա Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ մամուլում հրապարակումներ են եղել, որ ըստ ԱՄՆ ծրագրի՝ այս միջանցքը կլինի ամերիկյան զինվորականների կամ մասնավոր ռազմական ընկերությունների վերահսկողության տակ։

Աբրահամյանի գնատամամբ՝ նման պայմանավորվածությունները չեն համապատասխանում Հայաստանի շահերին, մինչդեռ այդ ռազմավարական կարևոր մայրուղին ինքնուրույն կամ Ռուսաստանի հետ համատեղ կառավարելու դեպքում կշահեր։

«Ի՞նչ շահ ունի այսօր Հայաստանը։ Այսօր Հայաստանը պետք է միջոցներ ստանա բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ լուծելու համար։ Ինչո՞ւ չկառավարել ճանապարհն ինքնուրույն։ Դա կլիներ իրական, կարգին գումար։ Կամ Ռուսաստանի հետ համատեղ։ Բայց ոչ, անպայման պետք է հրավիրել ամերիկացիներին»,- նշել է Աբրահամյանը։

Նա ենթադրում է, որ Փաշինյանն, ըստ ամենայնի, այդ քայլին դիմել է Ադրբեջանից, Թուրքիայից կամ Միացյալ Նահանգներից որոշակի անձնական երաշխիքներ ստանալուց հետո։ «Նա ամբողջովին կատարում է այն, ինչ իրեն թելադրում են Թուրքիան և Բաքուն։ Եվ նա գործում է նրանց շահերից ելնելով։ Հնարավոր է՝ նա որոշակի երաշխիքներ է ստացել ամերիկացիներից, բայց մենք գիտենք, թե իրականում նրանք ինչպես են կատարում իրենց երաշխիքները»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում