Ներքին 1 տարի առաջ - 14:27 07-08-2025

Վահագն Վերմիշյանն արդեն 5 տարի 6 ամիս գտնվում է անազատության մեջ՝ անհիմն մեղադրանքների հիման վրա. պաշտպանական խումբ

Վահագն Վերմիշյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Վահագն Վերմիշյանն արդեն 5 տարի 6 ամիս գտնվում է անազատության մեջ՝ անհիմն մեղադրանքների հիման վրա: Թեև վերաքննիչ դատարանն արդարացրել է նրան մի շարք դրվագներով, սակայն զարմանալիորեն պատժի չափը մնացել է անփոփոխ՝ 8 տարի ազատազրկում:

Գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վերմիշյանի դեմ քրեական գործի քննությունն իրականացվել է մի շարք էական խախտումներով: Մասնավորապես՝ խախտվել են քննչական ենթակայության կանոնները, ՕՀՄ-ների իրականացման ընթացակարգային պահանջները, ապացույցների ձեռքբերման և գնահատման կարգը: Գործում բացակայում են մեղադրանքը հիմնավորող ուղղակի ապացույցներ, չի հարցաքննվել գործի համար առանցքային նշանակություն ունեցող վկա Նատալիա Չեռնիկովան, իսկ առգրավված համակարգիչները զննվել են թերի: Միևնույն ժամանակ, ակնհայտ են արդարադատության իրականացման քաղաքական միջամտության հնարավոր դրսևորումները, ինչի մասին արդեն իսկ բարձրաձայնել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան:
Հաշվի առնելով վերոնշյալը և ելնելով մարդու իրավունքների պաշտպանության գերակայությունից, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ապահովման անհրաժեշտությունից՝ դիմում ենք Ձեզ հետևյալ խնդրանքներով.

1. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կոչ ենք անում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակներում, անմիջականորեն հանդիպել տնային կալանքի տակ գտնվող Վահագն Վերմիշյանին, լսել նրա իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքները և, որպես համակարգային խախտումների դրսևորում, նախաձեռնել արտահերթ հրապարակային զեկույցի պատրաստում՝ համաձայն նույն օրենքի, որով կներկայացվեն ոչ միայն իրավունքների խախտման մասին դեպքեր և փաստեր, այլև մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկներ:

2. ՀՀ հանրային խորհրդին առաջարկում ենք նախաձեռնել և կազմակերպել հանրային լսումներ Վահագն Վերմիշյանի դատական գործի ընթացքում տեղ գտած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ ներգրավելով ինչպես իրավապաշտպան կազմակերպություններին, այնպես էլ իրավաբանական համայնքի ներկայացուցիչներին և դատական համակարգի անկախ փորձագետներին:

3. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ՀԿ-ներին խնդրում ենք ուշադրություն դարձնել այս դեպքին և աջակցել արդար դատաքննության իրավունքի ապահովմանը:

4. ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովին կոչ ենք անում, համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, ուսումնասիրել գործի քննության ընթացքում թույլ տրված դատավարական խախտումները և, առկա հիմքերի դեպքում, նախաձեռնել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ՝ հատկապես ուշադրություն դարձնելով արդարադատության իրականացման, մասնավորապես պատժի նշանակման ժամանակ դրսևորված անհիմն մոտեցմանը, երբ արդարացման դրվագների առկայության պայմաններում պատժի չափը մնացել է նույնը:

5. ԶԼՄ-ներին խնդրում ենք հանրայնացնել Վահագն Վերմիշյանի գործը՝ նպաստելով հանրային իրազեկվածության բարձրացմանը և արդար դատաքննության իրավունքի պաշտպանության գործընթացին»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ