Ներքին Խոսք 1 տարի առաջ - 00:26 07-08-2025

Աննա Հակոբյանի գրառումն ու թուրքամետ արշավը որակում եմ ցինիկ ու հակաբարոյական․ թուրքագետ

Թուրքագետ Վանատուր Շերենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աննա Հակոբյանը տանջվել, ժամանակ է ծախսել մի գրառում կատարելու համար, թե Էրդողան է պատրաստվում կարդալ։ Մնացած ամբողջ տեքստը բուտաֆորիա է. ուղերձը մեկն է՝ կարդում է Էրդողան, կարդացե՛ք Էրդողան։ Եթե նման խորհրդով հանդես գան քաղաքագետներն ու թուրքագետները՝ ուղղված մասնագիտական նեղ համայնքին, այլ բան է, բայց երբ առաջին տիկինն է նման բան նախաձեռնում՝ իրեն կրթելու, ապա մեզ կրթելու համար, բոլորովին այլ է։ Միանշանակ կողմ լինելով հայ-թուրքական հարաբերությունների ժամ առաջ կարգավորմանը, սահմանի բացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու, առհասարակ, խորապես համոզված լինելով, որ առանց Թուրքիայի հետ երկխոսության ու համագործակցության չկա կենսունակ Հայաստան, Աննա Հակոբյանի գրառումն ու թուրքամետ արշավը որակում եմ ցինիկ ու հակաբարոյական, որը տրորում է հայի ինքնասիրությունն ու պարտությունից հետո առանց այդ էլ չվերականգնված արժանապատվությունը։

Թուրքիային հաճոյանալու բազմաթիվ ու անհամեմատ ավելի ներկայանալի ձևեր կան, որոնք վերցված կլինեն փաստացի իրականությունից ու զերծ՝ ազգային ինքնասիրության ոտնահարումից։ Ավելին, դրանք կարող են լինել իսկական փափուկ ուժի գործիքներ։ Որպես օրինակ՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին Ավստրո-Հունգարիայի օրինակով հայ-թուրքական պետություն ստեղծելու նարատիվը, Օսմանյան կայսրության կողմից Դաշնակցությանն ուղղված առաջարկը՝ ազգային սոցիալիստական ուժից վերաճելու համաօսմանական վերազգային կուսակցության՝ ներկայացված մեջլիսում։ Ընդ որում, սրանք նարատիտվներ են, որոնք շրջանառվել են ցեղասպանությունից հաշված տարիներ առաջ։ Բայց դարձյալ, անգամ սրանց մասին չպետք է խոսի առաջին տիկինը։

Աննա Հակոբյանի ու իր ամուսնու արշավը նախ հակակրթական է, հակամշակութային ու ստորացուցիչ, երկրորդ՝ դա ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավ է, որին մասնակցում են մարդիկ, որոնք մասնակցելու ցանկություն չունեն։ Անհամատեղելի են այս իշխանությունն ու արժանապատվությանը, պարզապես անհամադրելի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում