Արտաքին 1 տարի առաջ - 19:59 05-08-2025

ՄԱԿ-ը կոչ է արել զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ

ՄԱԿ-ի 35 հատուկ զեկուցողներից և փորձագետներից բաղկացած խումբը, որը գլխավորում է օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն, կոչ է արել միջազգային հանրությանը զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ և լուծարել Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF):

Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Խումբը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող իսրայելական հիմնադրամը «չափազանց անհանգստացնող օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է մարդասիրական օգնությունը օգտագործվել թաքնված ռազմական և աշխարհաքաղաքական նպատակներով»։

Նշվում է, որ իսրայելական զորքերը և օտարերկրյա ռազմական կապալառուները «շարունակում են անխտիր կրակել օգնություն փնտրող մարդկանց վրա» GHF օգնության բաշխման կետերում։

«Սա մարդասիրական օգնություն անվանելով՝ Իսրայելը շարունակում է իր մարդասիրական քողարկումը և վիրավորում է մարդասիրական գործունեությունն ու չափանիշները»,- ընդգծել են փորձագետները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին