Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:08 04-08-2025

Պարեկները կանգնեցրել են երթևեկությունը՝ ինչ-որ բարձրաստիճանի երթևեկը ապահովելու. խցանման մեջ լռված է շտապօգնության մեքենան

Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով.

«Ժամը 7-ի կողմերն է՝ ամենախիտ երթեւեկության ժամը, ամենաբանուկ խաչմերուկներից մեկում։ Պարեկները 10 րոպեից ավելի կանգնեցրել են երթեւեկությունը՝ ինչ-որ բարձրաստիճանի (ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի) անվտանգ երթեւեկը ապահովելու համար։ Ու էդ ընթացքում, ուշադրություն դարձրեք, խցանման մեջ լռված է Շտապ օգնության մեքենան ու աղիողորմ սիրենաներով խնդրում է ճանապարհ բացել։

Ապարդյուն։ Եթե (Աստված չանի) էս հիվանդը էս խցանման պատճառով անդառնալի վնասներ կրի, երկրի գլխավոր Սաղմոսերգուն թերեւս մի նոր տխմարամիտ անալոգիա կմտածի՝ արդարացնելու համար իրեն, ինչպես վերջերս Սոնա Մնացականյանճ դեպքի վերաբերյալ էր ասում։

Բայց երբեք չեն մտածի մի սիստեմ մշակելու մասին, որ իրենց հույժ կարեւոր անձերի տեղաշարժի պատճառով մարդիկ չմեռնեն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»