Ներքին 1 տարի առաջ - 17:00 04-08-2025

37 հազար դոլարի առեղծվածը․ ինչ կարող էր ուտել Ջենիֆեր Լոպեսը ռեստորաններում

Համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգից ընդամենը երկու օր առաջ պարզվեց, որ դրա կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից։ Մասնավորապես՝ 37 հազար դոլար հատկացվել է երգչուհու 2 օրվա սննդի, 15 հազար դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար։

Շարքային քաղաքացու մոտ մի բնական հարց առաջացավ՝ ի՞նչ է ուտելու համաշխարհային աստղը երկու օրում, որի համար այդքան մեծ գումար է հատկացվել։ Որքան էլ թանկարժեք ու էկզոտիկ կերակուրներին նախապատվություն տա մեգաաստղը, միևնույն է՝ առավելագույնը 5000 դոլարը բավական կլիներ՝ նրան հավուր պատշաճի սպասարկելու համար։

Այնուհետև հայտնի դարձավ, թե որ ռեստորաններում է ճաշել Լոպեսը։ Նա իր երեկոյան ժամանցն անցկացրել է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում, օգտվել հայկական խոհանոցից, ճաշակել հայկական խոհանոցի անմահական ուտեստները։ Նա այցելել է նաև «Հայրիկ» ռեստորան, զվարճացել և հաճելի ժամանակ անցկացրել։

Oragir.News-ը փորձեց նշված երկու ռեստորաններից ճշտել, թե որոնք են իրենց ամենաթանկ ուտեստները։ Խնդրեցինք տրամադրել ճաշացանկը կամ նշել այն երեք ուտեստների անունները, որոնք սովորական մահկանացուի համար անհասանելի են։

Եթե «Փարվանա»-ի մեր զրուցակիցը դժվարությամբ, բայցևայնպես համաձայնեց ճաշացանկ տրամադրել, ապա «Հայրիկ»-ի՝ Տիգրան անունով մենջերը, շատ կասկածամիտ և զգուշավոր էր։ Նախ առաջին իսկ զանգից Աստղիկ անունով աշխատակիցը խոստացավ «WhatsApp»-ով մենյու ուղարկել։

Երկար սպասելուց հետո, երբ երկրորդ անգամ զանգահարեցինք, արդեն մենեջերը պատասխանեց՝ կտրուկ մերժելով որևէ տեղեկատվություն տրամադարել` պատճառաբանելով՝ դա ընդունված չէ:
«Ցանկացողները մոտենում և տեղում ծանոթանում են մենյուին»,- ասաց նա։

Մեր հացին, թե ինչու ճաշացանկը, ի տարբերություն այլ հաստատությունների, հասանելի չէ քաղաքացիներին, թե ինչու բաց չէ իրենից վտանգ չներկայացնող գնային ինֆորմացիան, մեր զրուցակիցը պարզապես անջատեց հեռախոսը։ Այնուհետև նա ևս մեկ անգամ զանգահարեց և ասաց, որ իրենց կայքերում ամեն ինչ հասանելի է. եթե լավ փնտրենք, ուզածը կգտնենք։
Իրականում ոչինչ էլ հասանելի չէ, և ապարդյուն որոնումներից հետո հասկացանք, որ այդ պատասխանով սույն անձը ցանկացավ «փակել թեման»։

Ինչևէ փորձենք ներկայացնել «Փարվանա» ռեստորանի երեք ամենաթանկ ուտեստները։ Խոզի ուբս՝ 16 000 դրամ, խոզի չալաղաջ՝ 19 000 դրամ, խորովածի սեթ՝ տարբեր չափաժիններով, ամենամեծ սեթը՝ 41 000 դրամ։

Այսպիսով՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ մեզ մոտ առաջ է գալիս ողջամիտ կասկած առ այն, որ նշված թիվը՝ մի քանի տանսյակ հազար դոլարի հասնող, իրականում խիստ չափազանցված է, իսկ թե ինչու, կարելի է կռահել: Շատ հավանական է, որ գործ ունենք լրիվ սովորական «ատկատի» հետ՝ հատկապես նկատի առնելով այն իրողությունը, որ գումարը պետական բյուջեից՝ այլ կերպ ասած ՀՀ հպարտ քաղաքացիների գրպանից է տրամադրվել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում