Ներքին 1 տարի առաջ - 12:55 04-08-2025

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը:

«Մասնավորապես՝ Ս.Խ.-ն հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից հավաքագրված և դրանում ներգրավված առնվազն 144 անդամների, այդ թվում՝ անչափահասների հետ կիրառելով կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, օգտագործելով նախապես ստեղծված համակարգչային համակարգով ու ցանցով գործարկվող հաշիվներ, ապահովելով ինչպես իր, այնպես էլ կազմակերպության մյուս անդամների կողմից առանց նույնականացում անցած տուժողների թույլտվության կամ իրավաչափ այլ հիմքերի՝ դրանց հասանելիություն ստանալու, դրանցում առկա տեղեկատվությունը փոփոխելու և իրականությանը չհամապատասխանող տվյալներ լրացնելու տեխնիկական հնարավորություն, գործարկել է բարձր տոկոսով շահութաբերություն ապահովող ներդրումներ կատարելու առաջարկ պարունակող կայքեր և նախնական նույնականացումն ապահովող հարթակներ:

Այնուհետև, վերջինս տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո ուղղորդել է տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին՝ այդ կերպ հափշտակելով արտասահմանյան երկրների ավելի քան 1404 տուժողների՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 ՀՀ դրամի ֆինանսական միջոցները:

Ս․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը):

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ