Ներքին 1 տարի առաջ - 11:26 04-08-2025

«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday

Իրանական ParsToday-ը վերահրապարակել է հոդված «Ջավան» օրաթերթ-ի հոդվածը «Մեկնաբանություն. «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում» վերնագրով, որը ներկայացնում ենք ստորև. «Այս միջանցքնը ստեղծելով՝ Ադրբեջանը փորձում է իր արևմտյան մասը կապել Նախիջևանի հետ և միանալով Թուրքիային, կրճատել Արևելքից Արևմուտք համաշխարհային տրանսպորտային ճանապարհը և ընդլայնել իր էներգետիկ արտահանման նախագծերը՝ եվրոպական շուկային միանալու համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը, անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզում է, թե ոչ... Զանգեզուրի միջանցքը կիրականացվի մինչև հաջորդ տարվա գարունը, ով ուզում է դեմ լինի դրան, կարևոր չէ...»:

Թուրքիա

Անկարան միշտ ձգտել է առանցքային դեր ունենալ Հարավային Կովկասում, որը Օսմանյան ժամանակներից ի վեր պահանջված է եղել նրա կառավարիչների կողմից և ներառում է Իրանի ու Ռուսաստանի հետ լայնածավալ ռազմական բախումներ։ Իսկ այսօր ստեղծված առիթը պատեհ համարելով Անկարան մտադիր է խաղալ Կասպից ծովի էներգետիկ կենտրոնի և Եվրոպա ապրանքներ բաշխելու հիմնական տերմինալի դեր և տնտեսական ուժը ծառայեցնել քաղաքական նպատակներին՝ ՆԱՏՕ-ում իր գործընկերների վրա ազդելու համար։
Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու և Մեծ Թուրան ձևավորելու երազանքը այս անցուղու ստեղծմանն աջակցելու` Թուրիքայի այլ շարժիչ գործոններ են։

ՆԱՏՕ՝ ԱՄՆ-ի առանցքայնությամբ

Գտնվելով Հյուսիս-Հարավ միջանցքի (Ռուսաստան-Իրան) կենտրոնում, միաժամանակ վերահսկելով երկու կողմերի համագործակցությունը, ՆԱՏՕ-ն փորձում է ունենալ այս հարաբերությունները սահմանափակելու կամ դանդաղեցնելու հնարավորություն և իր ցանկությունների հիման վրա, կարողանա անհրաժեշտ ճնշում գործադրել տարածաշրջանում այս երկու տերությունների վրա։
ՆԱՏՕ-ն նաև փորձում է կառավարել մուսուլմանական երկրների, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, Հարավային Կովկասում հզորանալու հնարավորությունը և կանխել նրանց կողմից իրենց հզորության բաղադրիչների կորուստը տարածաշրջանի ապագայում, հատկապես Հայաստանի և Վրաստանի հարցում։
Ռուսաստանի և Իրանի տնտեսությունների վրա ճնշում գործադրելը՝ ՆԱՏՕ-ի ուժի կամքը այս երկու պետություններին պարտադրելու համար, Զանգեզուրի անցակետի ստեղծմանը միջամտելու այս հետաքրքրության մեկ այլ շարժիչ ուժ է։

Իսրայել

Այս ռեժիմը փորձում է շարունակել Արևմտյան Ասիայում իր գոյատևման ծրագրերը, որը սահմանվում է ռազմական ուժի և տարածաշրջանային համագործակցության զարգացմամբ, միաժամանակ վերահսկողություն ունենալով իր շահերն ապահովող աշխարհագրության վրա։ Իսրայելը փորձում է նաև պահպանել հետախուզական և ռազմական գերիշխանությունն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և կանխել նրա տեղաշարժն ու իշխանությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Կենտրոնական Ասիայի երկրների հետ տարբեր տնտեսական համաձայնագրերի ստորագրումը և հետախուզության ու ռազմական կապի ոլորտում համագործակցության ընդլայնման փորձերն այս ջանքերի մի մասն են կազմում։

Թուրքիան ժամանակ առ ժամանակ քաղաքական խնդիրներ է ստեղծում այս ռեժիմի համար, բայց այս կառավարության տնտեսական կարիքները Իսրայելին և ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում գործելու անհրաժեշտությունը թույլ չեն տալիս նրան լուրջ խնդիրներ ստեղծել Իսրայելի համար։

Ինչ վերաբերում է Հայաստանին

Երևանի կառավարության կողմից Զանգեզուրի միջանցք նախագծին աջակցությունից հետո բոլոր կողմերից քաղաքական ճնշում է գործադրվում կառավարության վրա։ Վարչապետ Փաշինյանի գործողությունները դուր չեն գալիս հայկական ազգայնական կուսակցություններին, և քաղաքական ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է դավաճանության մեջ։
Խաղաղության խաչմերուկ ծրագիրը ներկայացնելով՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Զանգեզուրի միջանցքը տնտեսապես շահագործելով, սակայն այս հարցում, թշնամաբար տրամադրված լինելով ռուսների նկատմամբ, փորձում է ապահովագրվել ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի ներքո։ Սակայն հարավային հարևան Իրանը, իր մտահոգություններից ելնելով, նույնպես դեմ է Հայաստանի իշխանությունների անզգույշ վարքագծին Արևմուտքի հետ շփվելիս»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին