Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:45 02-08-2025

Ալավերդու խնդրաշատ թաղամասը. Ակներ

Ակներ գյուղն այսօր մաս է կազմում Ալավերդի քաղաքի, ստացվում է, որ գյուղական թաղամաս է, բայց գազաֆիկացված չէ: Սա բնակավայրի թերեւս ամենացավոտ հարցն է:

Սարահարթ-Ակներ ճանապարհը հիմնանորոգվել է, դեռեւս շահագործման չհանձնված արդեն քանդվում է: Գյուղացիները դժգոհ են, բացի այն որ շինարարներն այդպես էլ չեն վերսկսել աշխատանքներն ու վերականգնել փլված հենապատն ու լայնացրել գյուղի սկզբնամասի նեղ ճանապարհը, հիմա էլ անորոշության մեջ են, չգիտեն թե ե՞րբ կգան շինարարները: Գյուղի սկզբնամասում երկու մեքենա կողք-կողքի ասֆալտապատ հատվածով անցնել չեն կարողանում, ճանապարհի մի կողմում ջրատարն է, մյուսում՝ ձորակը, վթարային իրավիճակներ հաճախ են ստեղծվում: Անբարեկարգ վիճակում են գյուղամիջյան ճանապարհները, չկան սելավատարեր: Դրանք քանդում են գյուղամիջյան ճանապարհները, լցվում մարդկանց տներ։

Որքան էլ ամեն տարի ավազախառը հիմքով հարթեցման աշխատանքներ են իրականացվում գյուղամիջյան ճանապարհներին, միեւնույնն է արդյունք չկա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին