Սպորտ 1 տարի առաջ - 21:16 31-07-2025

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ մտան +94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականից Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 150 կգ, 156 կգ, 160 կգ:

Վերջին մոտեցմամբ էլ նա սահմանեց Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրեց 180 կգ ու 186 կգ: Այստեղ Հովհաննիսյանը երկրորդն էր: Երկամարտի 346 կգ արդյունքով` Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի այս առաջնության չեմպիոն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր