Ներքին 1 տարի առաջ - 16:12 31-07-2025

«Արու» համայնքապետը բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերում բանջարաբուծություն է զարգացնում

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՔՊ-ական, «արու» համայնքապետը Դիլիջանի բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերում բանջարաբուծություն է զարգացնում

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ հուլիսի 11-ին Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է 2025 թվականի հուլիսի 12-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 4508.3քմ մակերեսով թվով 7 հողամասերի, Գյուղատնտեսական նշանակության հողերից 980.9քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերի վարձակալության իրավունքի մրցույթ` համաձայն որոշմանը կից աղյուսակի:

Այդ աղուսյակից տեղեկանում եմ, որ վարձակալության իրավունքի մրցույթի դրված «Բնակավայրերի հողերից» են Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի 71/9 հասցեում գտնվող 272 քմ մակերեսով, Դիլիջանի Թբիլիսյան խճուղի 69/8 հասցեում գտնվող 671,5 քմ, Կամոյի փողոց 149/3 հասցեի 714 քմ, Կամոյի փողոց 149/4 հասցեի 889,2քմ մակերեսով հողամասերը։

Բոլոր այդ հողամասերի գործառնական նշանակությունը նշված է՝ «Բնակելի կառուցապատման»։ Այդ հողամասերը վարձակալական իրավունքով տրվում են 25 տարի ժամկետով, վարձակալական իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գինը սահմանված է համապատասխանաբար՝ 54 200, 94 010, 99 960 և 124 488 դրամ: Այդ հողամասերը վարձակալությամբ տրվում են առանց կառուցապատման իրավունքի։ Բոլոր այդ հողամասերի օգտագործման նպատակը նշվել է՝ «Բանջարաբուծություն»։

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում շատ են համայնքի ղեկավարի որոշումները, որոնցով նա քաղաքում գտնվող ինքնակամ կառույցները ճանաչել է օրինական։ Հավանական է , որ «Բնակավայրերի հողերից», «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակությամբ այդ հողամասերում հետո ինքնակամ կառույցներ կսարքվեն, որոնք հետագայում կօրինականացվեն։

Դիլիջան համայնքը համանուն քաղաքից զատ, ներառում է 6 գյուղեր՝ Հաղարծինը, Թեղուտ, Գոշը, Հովքը, Աղավնավանքը, Խաչարձանը, այդ գյուղերում բանջարաբուծության զարգացման համար հողեր լիուլի կան, ուստի Դիլիջանում բնակելի կառուցապատման համար նախատեսված հողերում բանջարաբուծություն զարգացնելը խիստ կասկածահարույց է»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում