Ներքին 1 տարի առաջ - 09:46 31-07-2025

Վարդենիս-Ճամբարակ ճանապարհին բախվել են 2 «Opel Astra»-ները․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վրեժ Ե․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 33-ամյա Գառնիկ Ղ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, իսկ 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: