Արտաքին 1 տարի առաջ - 18:41 30-07-2025

Ջրային աղետ Իրանում. նախատեսում են «փակել» մայրաքաղաքը

Իրանը բախվում է ջրի լուրջ պակասի, գետերն ու ջրամբարները չորանում են, իսկ մայրաքաղաք Թեհրանում ջրամատակարարման վիճակը հասնում է վտանգավոր մակարդակի․ գրում է Bild-ը։

Կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ջրի պակասը անվանել է «ազգային խնդիր», որը կարող է վերածվել մարդասիրական և տնտեսական աղետի։

«Թեհրանում ջրային իրավիճակը շատ վատ է, ուստի մենք ստիպված ենք քննարկել մայրաքաղաքը մեկ շաբաթով փակելու հարցը», – ասել է նա։ «Փակելով» նա նկատի ունի պետական հաստատությունների, համալսարանների և դպրոցների աշխատանքի դադարեցումը։

Կառավարությունը քննարկում է խնդիրը լուծելու ոչ ավանդական տարբերակներ, այդ թվում՝ աշխատանքային շաբաթը չորս օրով կրճատելը և աշխատակիցներին հեռավար աշխատանքի ուղարկելը՝ ջուր և էլեկտրաէներգիա խնայելու համար։ Այս միջոցառումը նպատակ ունի կրճատել ռեսուրսների սպառումը ներկայիս ճգնաժամի պայմաններում։

Խնդիրը ազդել է գրեթե ամբողջ երկրի վրա, ջրամբարների 80%-ը համարյա դատարկ է։ Ակնկալվում է, որ նորմալ ջրամատակարարումն անհնար կլինի մինչև աշուն, երբ անձրևներ կտեղան։

Մեկ շաբաթ առաջ Թեհրանի և 50 այլ քաղաքների իշխանությունները սահմանափակումներ էին մտցրել ջրամատակարարման վրա՝ 12-ից 48 ժամ տևողությամբ անջատման ժամանակահատվածով։ Արդյունքում, շատ բնակիչներ տեղափոխվել էկն հյուսիս՝ դեպի Կասպից ծով, որտեղ դեռևս բավարար քանակությամբ ջուր կա։

Իրավիճակի լրջությունը հաստատել էր նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը չբացառեց նույնիսկ մայրաքաղաքը մեկ այլ քաղաք տեղափոխելը. «Թեհրանում իսկապես այլևս ջուր չկա»։

Աղբյուրը` ABC MEDIA

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան