Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:57 29-07-2025

Ի՞նչ անենք, որ մեր իշխանավորները մեկը մեկից բեխաբար խայտառակություններ չխոսեն. Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ի՞նչ անենք, որ մեր իշխանավորները մեկը մեկից բեխաբար խայտառակություններ չխոսեն…

«Եթե մենք կարողանում ենք Սյունիքի դարպասները բացել, ես ի նկատի ունեմ 43 կմ հնարավորությունները, ուրեմն իսկապես վստահ եղեք, որ ապագան զարգացման առումով, շատ մեծ հնարավորություններ է տալու մեզ», - հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Գուցե Խաչատուրյանը տեղյակ չէ, բայց Սյունիքի դարպասները Հայաստանի համար բաց են։ Այդ դարպասներով մենք մտնում ենք Իրան և կարող ենք հասնել Հնդկաստան։

Աշխարհում բոլորը գիտեն, որ մեր սահմանները շրջափակման մեջ են պահում Ադրբեջանը և Թուրքիան, իսկ ՀՀ նախագահը խնդիրը այնպես է ներկայացնում, կարծես մենք ինչ-որ բան ենք փակել, ու հիմա լավ կլինի՝ բացենք…

Հայաստանը ունի դարպաս, և այդ դարպասը բաց է, սակայն եթե Վահագն Խաչատուրյանի տրամաբանությամբ առաջնորդվենք և «արտապատվիրակենք» կամ «վարձով տանք» զրկվելու ենք նաև մեր ունեցած դարպասից։

Ի՞նչ անենք, որ մեր իշխանավորները մեկը մեկից բեխաբար խայտառակություններ չխոսեն»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով