Ներքին 1 տարի առաջ - 20:11 29-07-2025

ՀՀ ՄԻՊ-ը և ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահը քննարկել են ոլորտում առկա հրատապ խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում՝ չնայած ոլորտում առկա մարտահրավերներին:

Քննարկվել են երեխայի իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները, ընդգծվել է դրանք հաղթահարելու համար երեխաների հետ աշխատող մասնագետների կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը։

Իր խոսքում Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու գործընկերության խորացումը։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցության մի շարք առանցքային ուղղություններ։

Իր հերթին Ֆիլիպ Ջաֆֆեն բարձր է գնահատել երեխայի իրավունքների ոլորտում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը՝ ընդգծելով շարունակական գործընկերային համագործակցության և համատեղ ջանքերի խորացման պատրաստակամությունը։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել քննարկում ՄԻՊ աշխատակազմի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայիս և նախկին անդամների մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են ոլորտում առկա մի շարք հիմնարար և հրատապ խնդիրների՝ այդ թվում՝ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի արդյունավետ կիրառման խոչընդոտներին, երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության պակասին, ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությանը, կրթության իրավունքի իրացման սահմանափակումներին, հավասար հնարավորությունների ապահովման հարցերին, ինչպես նաև բուլինգի և խտրականության դրսևորումներին։

Հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու առաջարկությունները՝ կարևորելով ոլորտում համակարգված բարեփոխումների անհրաժեշտությունն ու համագործակցության շարունակականության ապահովումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը