Ներքին 2 տարի առաջ - 22:28 06-09-2024

ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել աշխատանքները ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի հետ

Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է ավելի քան 70 հարցադրման՝ հանգամանալից ներկայացնելով տարբեր ոլորտներում երեխաների իրավունքների համատեքստում իրականացված քայլերը: Հատուկ ընդգծվել է երեխաների առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը:

Պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման նպատակով կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում իրականացվող քայլերը:

Կոմիտեն բարձր է գնահատել թվային գրագիտության և նորարար տեխնոլոգիաների ներմուծման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները: Կոմիտեի անդամները գոհունակությամբ նշել են ՀՀ պատվիրակության հետ երկխոսության կառուցողական մթնոլորտը, գնահատել են պատվիրակության անդամների մասնագիտական պատրաստվածության հանգամանքը:

Հայաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակել աշխատանքները՝ արդյունավետորեն ապահովելու Կոնվենցիայի դրույթների իրականացումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում