Արտաքին 1 տարի առաջ - 14:48 29-07-2025

Թաիլանդը և Կամբոջան հետաձգել են զորքերի տեղակայումը սահմանին

Թաիլանդի և Կամբոջայի բանակների ներկայացուցիչները բանակցությունների ժամանակ որոշում են ընդունել ժամանակավորապես հրաժարվել սահմանին զորքեր տեղակայելուց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է թաիլանդական Bangkok Post թերթը։

Բացի այդ, Թաիլանդի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ երկու կողմն էլ համաձայնել են ժամանակավոր հրադադարին, զորահավաքի դադարեցմանը և արտակարգ իրավիճակների դեպքում հաղորդակցության ուղիների բացմանը։

Կողմերը որոշել են դադարեցնել ռազմական գործողությունները մինչև երկու երկրի պաշտպանության նախարարների հանդիպումը, որը տեղի է ունենալու թաիլանդակամբոջական գլխավոր սահմանային կոմիտեի նիստի շրջանակներում, որը պլանավորված է օգոստոսի 4-ին անցկացնել Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում։Հուլիսի 29-ին ավելի վաղ Թաիլանդի և Կամբոջայի բանակների ներկայացուցիչները հուլիսի 28-ին կնքված հրադադարի համաձայնագրի իրականացման շուրջ քննարկումներ են սկսել։

Չնայած բանակցություններին, հաղորդվում է երկու պետությունների սահմանին բախումների շարունակման մասին։ Հակամարտության մի քանի օրվա ընթացքում առնվազն 35 մարդ է զոհվել երկու կողմից, ավելի քան 300 000 մարդ տարհանվել է։

Հուլիսի 24-ի առավոտյան Թաիլանդի և Կամբոջայի սահմանին զինված բախումներ են սկսվել՝ կապված կամբոջական ականի պայթյունի հետ, որի հետևանքով տուժել է Թաիլանդի բանակի հինգ զինվոր։ Կողմերը միմյանց մեղադրել են հակամարտություն հրահրելու մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը