Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 09:28 29-07-2025

Աղազարյանը վստահ է, որ Փաշինյանը չի իրագործի իր «սատանայական» գաղափարը․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Եթե նույնիսկ ՔՊ-ում մարդիկ կրկնում են Փաշինյանի թեզերը, եւ տպավորություն է ստեղծվում, թե անվերապահ աջակցում են նրան, սակայն ոչ բոլորն են կիսում նրա գաղափարները։ Նման տեսակետ է հայտնում ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ընդգծելով.

-Չնայած դրան, կարծում եմ, չեն լինելու մարդիկ, որոնք կփորձեն կասեցնել եկեղեցու դեմ արշավը։ Այս ամենի արդյունքում Նիկոլ Փաշինյանը իր համար շատ կարեւոր խնդիր լուծեց՝ համախմբեց թիմը իր, այսպես կոչված, հովանոցի տակ, որը կոչվում է ճնշումների, մարդկային արժանապատվության ոչնչացման եւ կոմպրոմատների հովանոց։

Եթե հարցազրույցները լսել եք, ապա տեսել եք՝ նրանք չեն ասում այն, ինչ իրոք մտածում են։ Յուրաքանչյուր ՔՊ-ական, լինի պատգամավոր, լինի նախարար, լինի շարքային անդամ, ամեն ինչ անելու է իշխանությունը վերարտադրելու համար։ Դա անելու է ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի, այլ հանուն ինքն իրեն։ Յուրաքանչյուրն իր տեղում ավելի մեծ ջանք կգործադրի այդ ամենի համար, քան ինքը՝ Փաշինյանը։

Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա դրան. այդ հայտարարությունները նա օգտագործում է որպես ճնշման գործիք՝ Գարեգին Երկրորդի վրա ազդեցություն գործադրելու նպատակով, որպեսզի նա կամավոր հեռանա։

Իմ կարծիքով, վերջին պահին Փաշինյանը որեւէ ձեւակերպում կգտնի ու կխուսանավի, որովհետեւ դրա հետեւանքները կարող են սարսափելի եւ կործանարար լինել պետականության համար։

Կարծում եմ, նաեւ իր հետեւորդները չեն գնա այդ քայլին՝ գիտակցելով, որ դա ուղղված է պետականության դեմ։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը, ըստ իրեն, դա անում է «հանուն վեհ գաղափարների», բայց իրականում դրա հետեւանքները կործանարար են լինելու:

Ամեն դեպքում, ես ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ են այս երկրի հավատացյալները։ Եթե նրանց համեմատենք ինձ հետ, ես բոլորից էլ ավելի հավատացյալ եմ: Որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի իր սատանայական միտքը իրագործել, ես իմ համեստ աջակցությունն եմ ցուցաբերելու եկեղեցուն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին