Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 28-07-2025

Էն մենձերն ինչ ստացան, թե ջահելնին ինչ ստանան. Թումանյանի բնակիչը` ավանդների փոխհատուցման մասին

Շարունակվում է ԽՍՀՄ Խնայբանկի մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը: «ՀՀ 2025 թ. պետբյուջեի մասին» օրենքով օրերս սահմանվեց է, որ ավանդի փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաև 2025 թ.՝ փոխհատուցում տրամադրելով նաև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց:

Ստացվում է՝ այս տարի ավանդ ստանալու հնարավորություն կունենան 1942 թվականին ծնվածները , ինչպես նաեւ սահմանամերձ համայնքներում հաշվառված, զոհված զինծառայողի ժառանգները եւ այլ սոցիալական խմբերի ներկայացուցիչներ: Ծրագրի մեկնարկը Հայաստանում տրվել է 2006 թվականից, մեկնարկից մինչեւ հիմա 14.000 շահառուի վճարվել է մոտ 24.5 մլրդ դրամ:

Թումանյան քաղաքի Մարց բնակավայրի բնակիչ տիկին Աղունիկը եւս ավանդ ունի ներդրած, սակայն նույնիսկ թոշակառու չէ, եւ ավանդ ստանալու իր հերթը կհասնի մոտավորոպես տասը տարի անց:

Ամենից շատ դիտված