Ներքին 1 տարի առաջ - 16:40 28-07-2025

Ինչպես է անտեր կատուն «աշխատացնում» Տիգրան Ավինյանին

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Պետրոսյանը «Իմ կատուն» ֆեյսբուքյան խմբում լուսանկարներ է հրապարկել՝ կից գրելով․ «Ապրիլին իրեն գտանք մեր բակում (ինքը մեզ գտավ): Պարզվեց 3 օր է էնտեղ էր: 10 օր տիրոջը փնտրելուց ու չգտնելուց հետո որոշեցի ստերջացնել ու պահել աշխատավայրում: Հիմա Բորիսը ապրում ա Երևանի քաղաքապետարանում ու բոլորիս աշխատացնում ա»։

Լուսանկարներից մեկում էլ Բորիս անունով կատուն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրկում է և, փաստորեն, «աշխատացնում» է նաև Ավինյանին։

Իհարկե, սա կարելի է համարել հերթական փիառ քայլը և ուշագրավ է, որ փիառը սկսել են կիրառել նաև ֆեյսբուքյան թիրախավորված խմբերում։

Ամենից շատ դիտված