Ներքին 1 տարի առաջ - 22:44 26-07-2025

Շան կծածի 9 դեպք՝ մեկ ամսում․ բնակիչները դիմել են Գորիսի ԲԿ

Հունիսի ընթացքում Գորիսի Բժշկական կենտրոն են դիմել շան կծածի հետևանքով տուժած 9 քաղաքացի։

Տուժածները բժշկական կենտրոնում ստացել են համապատասխան բուժօգնություն՝ ներառյալ վերքի մշակումն ու կատաղության դեմ պատվաստումը։

Գորիսի ԲԿ բժիշկները կոչ են անում բնակիչներին զգուշություն ցուցաբերել թափառող և ագրեսիվ վարքագիծ ցուցաբերող կենդանիների նկատմամբ։ Շան կծածի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել բուժօգնության՝ վարակման վտանգը նվազեցնելու համար։

Բժշկական կենտրոնը պատրաստ է ցանկացած պահի արձագանքել նման դեպքերին՝ ապահովելով բնակչության ադեկվատ բուժօգնությունը։

Ամենից շատ դիտված